Հատուկ ցուցադրություն նվիրված «Հռոմեական արձակուրդների» 70-ամյակին

Փետրվարի 14-ին Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տանը (Վարդանանց 18) տեղի կունենա աշխարհի ամենառոմանտիկ կատակերգության՝ «Հռոմեական արձակուրդները» (ռեժիսոր՝ Ուիլյամ Ուայլեր) հատուկ ցուցադրությունը: Դասականի 70-ամյակին նվիրված ցուցադրությունը կազմակերպում է #ՇԱՏԼԱՎԿԻՆՈ նախագիծը։ Սուրբ Վալենտինի օրը ֆիլմը կցուցադրվի անգլերեն՝ հայերեն և ռուսերեն ենթագրերով։

Արքայադուստր Աննայի և լրագրող Ջո Բրեդլիի զավեշտական, բայց նաև գեղեցիկ արկածները Հռոմում կարող են իրական կյանքում հրաշալի ուղեցույց դառնալ հավերժական քաղաք այցելելիս։

Կադր «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմից
Կադր «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմից
Կադր «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմից

Օդրի Հեփբըրնը, ում գեղեցկությամբ, տաղանդով և բարությամբ հիանում են բոլոր հանդիսատեսները, խաղացել է արքայադուստր Աննայի դերը, որի համար նա 24 տարեկանում ստացել է իր կյանքի առաջին և վերջին «Օսկարը»։ Հեփբըրնը միշտ աշխատել է հիանալի դերասանների հետ, բայց ամենագեղեցիկ, հիշարժան միությունը Օդրին ուներ միայն Պեկի հետ:

«Հռոմեական արձակուրդներ» ֆիլմի սցենարի հեղինակը ամերիկացի լրագրող Դալթոն Թրամբոն հետմահու միայն գնահատվեց և ստացավ «Օսկար» իր գլուխգործոցի համար: Դա տեղի ունեցավ Օդրի Հեփբըրնի մահից անմիջապես հետո՝ 2003 թվականի հունվարի 20-ին։

Տոմսերը արդեն հնարավոր է ձեռք բերել ֆիլմի էջում: PROUDSINGLE հատուկ պրոմո կոդը օգտագործելիս հնարավոր է խնայել տոմսերի արժեքի 10%-ը: Կոդն գործում է առաջին 10 տոմսերի համար և միայն քարտային վճարի դեպքում:

#ՇԱՏԼԱՎԿԻՆՈ

#ՇԱՏԼԱՎԿԻՆՈ հայկական նախագիծը ծնվել է 2023 թվականին: Մենք մեծ էկրան ենք վերադարձնում հայտնի և սիրված ֆիլմերը հայերեն և ռուսերեն ենթագրերով: Առաջին հերթին մենք ցույց ենք տալիս այն ֆիլմերը, որոնք առավելագույն հետաքրքրություն են առաջացնում մեր հետևորդների շրջանում:

Այժմ դուք կարող եք ներկայացնել ձեր նախընտրած ֆիլմը #դիտելշատլավկինո հեշտեգի միջիցով նշելով մեզ Ինստագրանում, լայքեք հետաքրքրող ֆիլմերով ինստագրամյան գրառումները և մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որ ձեր ցանկությունը իրականություն դառնա:

2 Comments

  • John Sandman

    Nam porta, lectus id finibus maximus, ante justo volutpat felis, et placerat velit nulla a magna. Nulla luctus, velit quis condimentum lobortis, ante magna tristique tellus, ut feugiat sapien nunc vel sem. In auctor dignissim posuere. Class aptent taciti sociosqu ad litora torquent per conubia nostra, per inceptos himenaeos.

  • Eric Gordon

    Cras non diam vitae ipsum commodo sollicitudin id id purus. Sed tincidunt quis sem et luctus. Curabitur vitae mattis enim. Maecenas volutpat nisi molestie ex blandit, eget ullamcorper tellus laoreet.

Comments are closed.